-
20.02.2024|
16:10
Հայ ժողովրդի պատմության ընթացքում բազմադարյա մի խնդիր է մեզ միշտ ուղեկցել. պայքարի, դիմադրության համար գրեթե միշտ շատ դժվար է եղել ներսում նյութական ռեսուրսի հավաքագրումը, և այս գործոնը ծանրակշիռ է եղել պայքարի տարբեր փուլերում՝ հաճախ որոշիչ պատճառ դառնալով պարտության համար։ Եվ հակառակը. 90-ականներին ողջ ռեսուրսը դրվեց հաղթանակի վրա, ու հաղթանակը եղավ։
-
17.02.2024|
11:18
Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։
-
02.02.2024|
10:46
Դատելով խցանումներից ու կայանատեղերում ազատ տեղերի բացակայությունից, վճարը 160 հազար դրամ դարձնելը ճիշտ չէր, գուցե պետք էր 660 հազար դարձնել։
-
01.02.2024|
21:58
Կառավարության «e-draft» կայքում դրված որոշման նախագծով փորձ է արվում մի խումբ պատմաբանների առաջարկով «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ։ Հիրավի հաջողված և համընդգրկուն եզրույթից հրաժարվելը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ «Հայոց պատմություն» անվանումը «... հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության»: Միաժամանակ առաջարկվում է ընդօրինակել այլ երկրներում ընդունված ձևաչափին՝ «Ղազախստանի պատմություն», «Հնդկաստանի պատմություն» և այլն:
-
01.02.2024|
09:42
Լուր են տալիս, թե իբր Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու արձանը Երևան են բերում։
-
01.02.2024|
07:40
1. Վերականգնել բանակը:
2. Դիվանագիտական բոլոր ջանքերով վերականգնել մեր բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունները, չդարձնել Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք բախման թատերաբեմ:
-
19.01.2024|
17:41
Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «Խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։
-
16.01.2024|
11:11
Ամենևին զարմանալ պետք չէ։ Քանզի, հենց այդպես՝ քայլ առ քայլ, դեռևս 1930-40-ական թվականներից սկսած, հայ մասնագետները շաղախված լինելով սովետական ազգամիջյան հայրենապաշտությամբ, գիտակցված կամ անգիտակցաբար աջակցել են Ադրբեջանին ստեղծելու իր կեղծ պատմությունն ու մշակույթը։
-
15.01.2024|
17:05
ՀՀ արտաքին և ներքին պարտքը 2023 թ. նոյեմբերի դրությամբ կազմում է ավելի քան 11,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Եթե ավելի պարզ` Հայաստանում 4 հոգանոց յուրաքանչյուր ընտանիք արդեն իսկ ունի 15 000 դոլարի պետական պարտք, մեկ մարդու պարտքը կազմում է մոտ 3 600 դոլար։
-
28.12.2023|
10:02
Հիմա մի փոքր հարց բոլոր կարմիր գծերի վճարը վճարողներին։ Եթե Երևանի ավագանին որոշում ընդունի միանալ ենթադրենք Բաքվի քաղաքապետարանին և պարտավորեցնի վճարումները կատարել ադրբեջանական մանաթով, ի՞նչ եք անելու: